երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կան մարդիկ, որոնց նկատմամբ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են ճնշում գործադրել. Քոչարյան

Կան մարդիկ, որոնց նկատմամբ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են ճնշում գործադրել. Քոչարյան

Եղել են մարդիկ, որոնք նպատակահարմեր չեն գտել միանալ այդ կոչին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին, ասել է 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի մշակույթի գործիչների կոչին։

Ըստ նրա՝ եթե առաջնորդվենք այն ենթադրությամբ, թե առանց ինչ-որ մարդկանց իմացության իրենց անունն է գրվել երկրորդ նախագահին ազատ արձակելու կոչ անող մշակույթի գործիչների ցուցակում, ապա ինչո՞ւ 60, ոչ թե 360, այսինքն ինչ-որ սկզբունքով է այդ նախաձեռնությունն իրականացվել։

Լևոն Քոչարյանը նշել է. «Հիմնականում պատճառ է բերվել, որ ոչ թե համաձայն չեն գաղափարին, այլ որ չեն ուզում լինել այն վիճակում, որում հայտնվեցին այս ցուցակում ընգրկված մարդիկ։ Իշխանության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսվեց այս ատելության արշավը։ Ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է հայտարարությանը միանալը, եւ որոշ մարդկանց համար բառախաղ դարձավ, թե ինչ-որ մեկն ասել է, որ ինքը թղթի տակ չի ստորագրել։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել այն մարդկանց, որոնք, գիտակցելով, որ նման հարձակում է լինելու, բայց միեւնույն ժամանակ անտեսելով այդ ամենը, միացել են այս հայտարարությանը»։

Բացի մամուլում շրջանառվող անուններից, նրա խոսքով, կան նաեւ մարդիկ, որոնց նկատմամբ եւս ճնշումներ են գործադրվել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Քոչարյանի որդին ասել է. «Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են զանգել որոշ մշակութային գործիչների եւ ամոթանք տվել կամ վատ դրության մեջ դնել»

Քոչարյանը նշել է. «Իշխանությունների այս ջղաձիգ ռեակցիան նորից գալիս է ապացուցելու ատելությունն ու այլակարծության հանդեպ այս գրոհը։ Նրա խոսքով՝ ամեն մեկը գտնում է, որ ինքը կարող է կարծիք արտահայտել»: «Բայց մի մարդ, որ կյանքում շատ բան է  արել, կայացած մարդ է, ունի հսկայական լսարան ու չպե՞տք է կարծիք արտահայտի։ Այդ արշավն ուղղորդված է, սա հանրային պահանջ չէ»,-հավելել է նա։

  • Կիսվել: