կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր փոխգործակցության շահերից. Լավրովը՝ Միրզոյանին

Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր փոխգործակցության շահերից. Լավրովը՝ Միրզոյանին

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։

«Այսօր լավ հնարավորություն կա՝ կարծիքներ փոխանակելու, թե ինչ վիճակում են գտնվում մեր երկկողմ հարաբերությունները: Դրանք հագեցած են՝ և՛տնտեսություն, և՛ անվտանգության ոլորտ, և՛ ներդրումներ: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Խոսքը նաև հումանիտար, կրթական և գիտական կապերի մասին է և, իհարկե, խորհրդարանների և հասարակական կազմակերպությունների միջև կապերի: Մենք հետաքրքրված ենք դրանով: Ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից։

Առանձին թեմա է, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը: Այստեղ կան շատ հարցեր, որոնք անմիջականորեն քաննարկվում են նախագահների, ՀՀ վարչապետի կողմից: Կան հարցեր, որոնք տեղում կարգավորում են մեր զինվորականները հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Գործում է փոխվարչապետերի ձևաչափով եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմն՝ ուղղված տնտեսական կապերի ապաշրջափակմանը»,- ընդգծել է Լավրովը:

  • Կիսվել: