ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կամ քաղաքական որոշում եք ընդունում՝ այրել կամուրջներն անցյալի հետ, կամ կանգնում եք հեղափոխության կողքին. Ալեն Սիմոնյան

Կամ քաղաքական որոշում եք ընդունում՝ այրել կամուրջներն անցյալի հետ, կամ կանգնում եք հեղափոխության կողքին. Ալեն Սիմոնյան

Այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում, գժվելու բան է: Այս մասին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Լրատվամիջոց կա, որը գումար է ստանում այն մարդուց, ով ՀՀ-ում լրատվամիջոց է փակել, ով ԵԽԽՎ-ին պոլիտբյուրո էր ասում, ով ՀՀ-ում քաղբանտակյալներ էր ստեղծում: Երկու քրեական գործ ունեցող անձնավորությունն ինչ-որ խմբակ է ստեղծել և ինձ հանրայնորեն կոչեր է անում լրատվամիջոցների հետ պարկեշտ խոսելու վերաբերյալ: Ինձ համար դա աբսուրդ է»,-ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ չի լինում կիսատ որևէ բան․

«Չի կարելի կիսատ հեղափոխական լինել՝ ասել, որ մենք հեղափոխությանը չենք մասնակցում, բայց ակտիվ նայում էինք: Լավ էիք անում, նայում էիք, բա՞ն է եղել, ինչ-որ բան դուրներդ չի գալի՞ս, համարում եք՝ ինչ-որ եղել է, ճի՞շտ է եղել, եկեք մեզ հետ խոսեք, ասեք՝ մենք սենց առաջարկ ունենք։ Կամ դուք քաղաքական որոշում եք կայացնում՝ այրում եք ձեր կամուրջները անցյալի հետ, կամ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունն ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, մի քիչ առաջ կամ ազնիվ եղեք, եկեք, ասեք՝ դե մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում։ Կողմնորոշվեք, հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով այն բոլորին, ովքեր չեն հասկանալու, նորը հիշեք սա»,-ասաց նա։

  • Կիսվել: