շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կադրային քաղաքականությունը որոշում եմ ոչ ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով, չնայած կարող են լինել ծանոթ մարդիկ. Ավինյան

Կադրային քաղաքականությունը որոշում եմ ոչ ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով, չնայած կարող են լինել ծանոթ մարդիկ. Ավինյան

Կադրային քաղաքականությունը որոշում եմ ոչ ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Չնայած այդ ամբողջ ցանկի մեջ կարող է ունենամ մարդիկ, որոնց ճանաչում եմ շատ վաղուցվանից, բայց հիմնականում հիմնարար սկզբունքը կադրային քաղաքականության մեջ ինձ համար արդյունքն է: Եթե որեւէ մեկը արդյունքին միտված է տանում իր քաղաքականությունը եւ արդյունքն ապահովում է, նշանակում է այդ կադրային նշանակումը ճիշտ է եղել:  Գնահատվում է միմիայն արդյունքը: Երեւանի քաղաքապետարանը նաեւ վարչական շրջանների ղեկավարները 2023-ին արդյունքի տեսանկյունից ասելիք ունեն: բոլոր վարչական շրջաններում, եթե համեմատում ենք նախկին տարիների հետ, նրանք իրենց առջեւ դրված խնդիրները, մասնավորապես բակային ու այգիների բարեկարգումները էականորեն ծավալներով աճել են»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: