չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի. Թունյան

Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի. Թունյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձավ կադրային փոփոխություններին: Նա ասաց նաև, որ ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ամբողջ կազմով պետք է հեռանա: 

Թունյանն ասաց. ՛՛Կադրային փոփոխությունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի, քանի որ Հայաստանի տնտեսությունը և մյուս համակարգերը պետք է աշխատեն՛՛: Նա նշեց նաև, որ որոշ ոլորտներից կային դժգոհություններ, և հենց այդ ոլորտներին էլ նոր շունչ է հաղորդվել: 

 

  • Կիսվել: