շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Կադաստրի կոմիտեն ավարտել է բնակավայրերի օդային լուսանկարահանումը

Կադաստրի կոմիտեն ավարտել է բնակավայրերի օդային լուսանկարահանումը

Կադաստրի կոմիտեն ավարտել է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումը:

Դեկտեմբերի 9-ի Կառավարության նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ լուսանկարներում կարող են տեսնել մինչև 2021 թվականի կառուցված բոլոր ինքնակամ շինությունները:

«Այս պահի դրությամբ տվյալների մշակման փուլում ենք գտնվում: Մենք կարող ենք ֆիքսել, որ 2021 թվականին ամբողջ Հանրապետության տարածքը նկարահանվել է»,- ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին նշեց, որ հնարավորություն են տալու քաղաքացիների ինքնակամ շինություններն օրինականացնել մինչև Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենսգրքերում փոփոխությունների մասին օրենքը ուժի մեջ մտնելը:

  • Կիսվել: