ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակը չի փակվելու․ Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակը չի փակվելու․ Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանումը գրասենյակ է, որը չի փակվելու. այս պահի դրությամբ այնտեղ պետ չունենք, սպասարկող մասնագետ չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Մեղրիում մի շարք պետական մարմինների մասնաճյուղեր փակվում, այդ թվում՝  կադաստրի։

«Այդ կապակցությամբ գրասենյակը փակ է, մոտակա օրերին մրցույթ է հրավիրվելու, որպեսզի այդ թափուր պաշտոնները համալրվեն»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ պետն ազատվել է, քանի որ իր տարիքն է լրացել, իսկ աշխատողն իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից;

«Երկու աշխտակից է եղել գրասենյակում, երկուսն էլ մրցույթով կվերականգնվեն: Քաղծռայության մասին օրենքով ես չեմ կարող մրցույթ հայտարարել մինչեւ պաշտոնը չազատվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեղրիում մի շարք պետական մարմինների ստորաբաժանումներ են փակվում։ Հետագայում այդ լուրերը հերքվեցին։

  • Կիսվել: