երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը. Միրզոյան

Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը. Միրզոյան

Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Խոսքս, իհարկե, սահմանազատման գործընթացի մասին է: Մեզ հաջողվեց ստորագրել երկու երկրների միջև երբևէ եղած առաջին միջազգային փաստաթուղթը՝ երկու սահմանային հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այնուհետև գետնի վրա տեղի ունեցավ միջպետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատում: Այս ամասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա հորդորեց որևէ առիթի դեպքում այցելել սահմանազատված հատված, տեսնել սահմանի կահավորումը և կյանքը սահմանազատված հատվածում:

«Պայմանավորվածություն կա՝ շարունակելու այս աշխատանքը, ենթադրաբար հենց այս ամսվա հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների միջև և նրանց գլխավորած հանձնաժողովների միջև հերթական հանդիպումը: Կա նաև ընկալումը, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,-նշեց Միրզոյանը:

  • Կիսվել: