ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու

Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու

Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ քաղաքապետի և ավագանու, Կառավարության միջև ճգնաժամ կա: Նա հայտնեց նաև, թե ինչու է համաձայնել ստանձնել քաղաքապետի պաշտոնը:

«Այս պահին կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ գործող քաղաքապետի հետ խնդիրներ չի ունեցել: 

Հարցին ի պատասխան՝ եթե գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից, ինչպե՞ս է համաձայնել քաղաքապետի թեկնածությանը և ինչո՞ւ է մասնակցում գործընթացին, Սարգսյանը նշեց.

«Մեր քաղաքական համակարգը, ինստիտուտը ձևավորված է այդ տրամաբանությամբ, կարծում եմ՝ եթե դժգոհություն կա, մենք պետք է մտածենք սրանից հետո, որ փոփոխության ենթարկենք, որ ոչ թե կուսակցությամբ ներկայանա քաղաքապետը, այլ իր անհատականությամբ ներկայանա, որպեսզի այդ խզումը չլինի: Եթե օրենսդրության տրամաբանությունը տանում է դրան, ապա ունենք այն իրավիճակը, ինչ հիմա ունենք»: 

  • Կիսվել: