չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին. Միրզոյան

Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին. Միրզոյան

Սահմանազատման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվել են. հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համապատասխան հանձնաժողովների հանդիպումները. հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին և, իհարկե, նույն կերպ աշխատանքներ են ընթացել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշեց նա:

  • Կիսվել: