երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ջուլֆալակյանի քայլը սխալ էր. Ուլիխանյան

Ջուլֆալակյանի քայլը սխալ էր. Ուլիխանյան

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՔՊԿ գրասենյակում այսօր նիստ է հրավիրվել, միևնույն ժամանակ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացողները:

Լրագրողների հետ զրույցում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ  խմբակցության այսօրվա նիստն այլ օրակարգ ուներ, այս նիստը վաղուց է կազմակերպված եղել և նվիրված է եղել նոր սկսվող ԱԺ նիստերին։

Նա անդրադարձավ նաև պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելուն և ասաց, որ  փաստը երեկ է տեղի ունեցել, անդրադարձել են տարբեր պատգամավորներ զուտ այն մասով, թե ով ինչ ասելիք ունի։

Ուլիխանյանը սխալ որակեց Ջուլֆալակյանի քայլը և ասաց, որ խմբակցության համար դա անակնկալ էր:

  • Կիսվել: