կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են․ սկսվել է ձայների հաշվարկը

Չորս համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են․ սկսվել է ձայների հաշվարկը

Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։

Ժամը 20։00-ին ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է քվեների հաշվարկը։

Այսօր ընտրություններ էին անցկացվում Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

Թումանյանում ավագանու ընտրություններն անցկացվում էին համամասնական, իսկ Ֆերիկում, Արզնիում և Լերմոնտովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Լերմոնտովոյում անցկացվել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ։

  • Կիսվել: