ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջհանգիրյանի առանձնատունն ընդամենը «գոմ» է. երիտասարդների ակցիան ԲԴԽ–ի դիմաց

Ջհանգիրյանի առանձնատունն ընդամենը «գոմ» է. երիտասարդների ակցիան ԲԴԽ–ի դիմաց

Երիտասարդներն այսօր՝ հունիսի 21-ին ակցիա են իրականացրել ԲԴԽ-ի մոտ: Նրանք բարձրախոսով միացրել են նախօրեին ԲԴԽ-ի՝ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած կանդալային ձայնագրությունը իր եւ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ձայնագրության մեջ լսվում է Գագիկ Ջհանգիրյանի խոսքը:

Ձայնագրության ավարտին երիտասարդները լուսանկարներ են նետել ԲԴԽ-ի մուտքի մոտ, որտեղ պատկերված է Գագիկ Ջհանգիրյանը եւ գրված՝ գոմ:

Ավելի վաղ հայտնել էր, որ ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը ձայնագրություն հրապարակեց իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է թեմային՝ հայտարարելով, թե ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

  • Կիսվել: