երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
JFJ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել անազատության մեջ գտնվող 6 բլոգերներին և լրագրողներին

JFJ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել անազատության մեջ գտնվող 6 բլոգերներին և լրագրողներին

«Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը (JFJ) և նրա՝ հետխորհրդային տարածքում մեդիաոլորտի ներկայացուցիչների վրա հարձակումների մոնիթորինգի գծով գործընկերները հայտարարություն են տարածել ի պաշտպանություն ձերբակալված մեդիաշխատողների, որում կոչ են անում միջազգային կազմակերպություններին և բոլոր երկրների կառավարություններին առավելագույն ջանքեր գործադրել ձերբակալված բոլոր լրագրողներին շուտափույթ ազատ արձակելու և բանտարկության մեջ նրանց իրավունքների կոպտագույն խախտումների դադարեցնելու համար:

Հիմնադրամի փորձագետների տվյալներով՝ ներկայումս Ադրբեջանում, Բելառուսում, Ռուսաստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում առնվազն 84 մեդիաաշխատողներ սպասում են դատին ազատազրկման վայրերում կամ տնային կալանքի պայմաններում, կամ էլ արդեն երկար ժամանակով ազատազրկման են դատապարտվել և պահվում են ճամբարներում ու բանտերում:

Պետությունների նման գործողությունները ոչ ժողովրդավարական են և խախտում են մարդու միանգամից երկու հիմնարար ազատությունները՝ ազատության իրավունքը (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 3) և արդար և բարենպաստ աշխատանքային պայմանների իրավունքը (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 23)։

Բոլոր այս լրագրողները հայտնվել են անազատության մեջ միայն այն բանի համար, որ կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները՝ օբյեկտիվ և անկախ տեղեկացրել են հանրությանը կատարվող իրադարձությունների մասին:

Հիմնադրամի տվյալներով՝ 2021 թ. հունիսի 8-ի դրությամբ Ադրբեջանում կալանքի տակ է գտնվում 6 մեդիաշխատող, այդ թվում՝ Ասլան Գուրբանովը (բլոգեր), Աֆղան Սադիգովը (ղեկավար, Azel.Tv), Իբրահիմ Թյուրքսոյը (բլոգեր), Փոլադ Ասլանովը (Xeberman.com կայքի հիմնադիր), Էլչին Հասանզադեն (բլոգեր), Էլչին Մամադլին (Yuksalish namine կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան), գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: