ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան

Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայում Կանադայի դեսպանության այն հայտարարությանը, որ Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները։

«Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք։

Իսկ իրականում այս նախադասության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն լավ աշխատելա, ինչպես երևումա լրահոսից»,- գրել է նա։

Նշենք, որ Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել, որտեղ ասված է․ «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»:

  • Կիսվել: