Ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար. Հրաչյա Սարգսյան
Երևանի նախկի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնն ստանձնելու մասին՝ նշելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու իր փորձն ու կարողությունները երկրի զարգացման գործում ներդնելու համար։
«Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:
Շնորհակալ եմ վստահության համար», - գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նա նշանակվել է վարչապետի խորհրդական:



