հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ջաֆադ Զարիֆը արձագանքել է Իրանի տարածքների վերաբերյալ Էրդողանի պահանջներին

Ջաֆադ Զարիֆը արձագանքել է Իրանի տարածքների վերաբերյալ Էրդողանի պահանջներին

Իրանի արտգործնախարար Ջաֆադ Զարիֆը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ՝ նախագահներ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների հետ կապված:

 

«Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքս գետի հյուսիսում գտնվող տարածքները Իրանից բռնի անջատելուն: Նա չգիտե՞ր, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (խոսքն Իրանում գոյություն ունեցող նահանգի մասին է)»,-ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանը, վերջինս տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին, իսկ Ալիևը Երևանը, Սևանն ու Զանգերզուրն է պատմական տարածքներ անվանել:

  • Կիսվել: