շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:


Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոններերը, կինոթատրոնները:

"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»։

  • Կիսվել: