Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները կլինեն հեռախոսային կամ օնլայն հաղորդակցությամբ
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2020թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշումը, ինչպես նաև Իտալիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները սահմանափակվելու են հեռախոսային☎️ (06 3296638) կամ օնլայն📩([email protected] , [email protected]) հաղորդակցությամբ:
Այդ ընթացքում բացառապես կորոնավիրուսին վերաբերող հարցերի դեպքում շարունակելու է գործել շուրջօրյա թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝
📞+393775226710 կամ +
+393898296324,
+393423382875, +39344245143
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, COVID-19 վարակի տարածման դեմ պայքարի և հարակից հարցերի հետ կապված լրահոսին կարող եք հետևել Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն հարթակի միջոցով»:


