չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը ժամանել է Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը ժամանել է Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, ով իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Հայաստանում, իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

 

  • Կիսվել: