կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսլանդիայում ժայթքած հրաբուխը տեսնելու համար մոտ 10․000 իսլանդացի է շտապել այնտեղ

Իսլանդիայում ժայթքած հրաբուխը տեսնելու համար մոտ 10․000 իսլանդացի է շտապել այնտեղ

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, որը մարտի 19-ին ժայթքել էր, կարող է տարիներով պահպանել ակտիվությունը՝ դառնալով նոր զբոսաշրջային գրավչություն: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ժայթքումից հետո շուրջ 10 հազար իսլանդացիներ շտապել են՝ տեսնելու բնության այդ արտառոց երևույթը: Շատերին ստիպված են եղել օգնություն ցուցաբերել՝ խիստ եղանակային պայմանների, հաճախ բավարար սնունդ կամ համապատասխան հագուստ չունենալու պատճառով:

  • Կիսվել: