հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսկ ով վախեցավ այդ պրոցեսում,  ինքը գիտի ոնց ա փախել, երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք. Ավինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Իսկ ով վախեցավ այդ պրոցեսում,  ինքը գիտի ոնց ա փախել, երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք. Ավինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Բոլոր այն ուժերը, որոնք շեղում են իրական քաղաքական բովանդակությունից, խոսում են ամեն ինչից, բացի իրենց ծրագրերից և անելիքից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Ինձ մոտ մի տպավորություն է ստեղծվում, որ իրենք Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ ասելիք չունեն, ծրագիր չունեն»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հիմնական մրցակից դիտարկում է Հայկ Մարությանին, Տիգրան Ավինյանն ասաց. «Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում և վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երևանցիներն ընտրելու են երևանցիների, մեր երեխաների ապագայի համար: Պատերազմից հետո, երբ կառավարության շենք մտնում էին ինչ-որ խուլիգաններ, ես զբաղված էի այդ ամեն ինչը կանխելով, որ հակաժողովրդական ուժերը, խուլիգանները այս երկրին տեր չկանգնեն: Իսկ ով վախեցավ այդ պրոցեսում,  ինքը գիտի ոնց ա փախել, երբ ժամանակը գա, դրա մասին էլ կխոսենք»,- ասաց նա:

  • Կիսվել: