չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է. Մհեր Գրիգորյանը՝ Մեղրիով անցնող ճանապարհի մասին

Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է. Մհեր Գրիգորյանը՝ Մեղրիով անցնող ճանապարհի մասին

Միանշանակ է, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղիները վերահսկվելու են համաձայն Հայաստանի օրենսդրության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ռուսական ФСБ-ն կանգնելու այդ ճանապարհին, նա արձագանքեց. «Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է: Նախ, եկեք խոսենք ФСБ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինենք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Երկրորդ, գործառույթի իրականացման ձեւի մասով դեռեւս քննարկումներ պետք է լինեն»:

  • Կիսվել: