Իշխող ուժի նպատակը ամեն գնով իշխանության մնալն է․ «Հայաստան» խմբակցության քարտուղար
Իշխող ուժի նպատակը ամեն գնով մնալ իշխանության մնալը և դրա բոլոր բարիքներից օգտվելն է։ Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնից զրկելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունների համար գոյություն չունեն ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն. նրանք օգտագործում են այդ հասկացությունները միայն այն ժամանակ, երբ դա իրենց անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար։ Նա հիշեցրել է, որ իշխանության գործունեությունը հանգեցրել է Արցախի կորստին, Բաքվի բանտում հայերի հայտնվելուն, Հայաստանի բանտերում հայերի ձերբակալություններին, քաղաքական հետապնդումներին և ապագայի հանդեպ հույս չունեցող հասարակության ձևավորմանը։
«Եվ երբ մեզ մեղադրում են սահմանադրական կարգը տապալողներին աջակցելու մեջ, մոռանում են, որ գլխավոր տապալողները հենց իրենք են և ամեն Աստծո օր են դա ոնւմ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի կարող կիսվել երկու մասի, որպես եկեղեցու հետնոր Նիկոլ Փաշինյան և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ Նիկոլ Փաշինյան։ Նույն բանը ասում է նաև Հակոբյանը։ Սա խոսում է այն մասին, որ նշված մարդիկ որևէ առնչություն չունեն Սահմանադրության հետ», - հավելել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ հենց ՀՅԴ-ն է կանգնած Սահմանադրության ստեղծման ակունքներում, մինչդեռ գործող իշխանությունը ոչ միայն դրա հետ որևէ առնչություն չունի, այլև հանդես է գալիս սահմանադրական կարգի դեմ։
Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են հայերին «հույս վաճառել»՝ չունենալով դրա համար իրական հիմքեր, նրանք պատրաստ են խոսել կեղծ խաղաղության մասին՝ չերաշխավորելով այն։ Նա հավելել է, որ հենց Դաշնակցությունն է ցանկանում իրական խաղաղություն,և որպեսզի այն լինի արժանապատիվ, երաշխավորված ու տևական։
Պատգամավորը պարզաբանել է, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել են ծանոթանալ «004 շրջաբերականին» այն պայմանով, որ նա կհրապարակի այն ամենը, ինչ կտեսնի դրա մեջ, այլ ոչ թե կդիմի մանիպուլյացիաների։ «Հարցնում են՝ ինչո՞ւ չենք հրապարակում։ Որովհետև դա ներքին փաստաթուղթ է։ Բայց քանի որ դուք համառորեն պնդումներ եք անում, կարող եք գալ կուսակցության գրասենյակ և ծանոթանալ փաստաթղթին»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը։


