ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իշխող քաղաքական ուժն արհեստական հակադրում է ազգն ու պետականությունը․ Արթուր Խաչատրյան

Իշխող քաղաքական ուժն արհեստական հակադրում է ազգն ու պետականությունը․ Արթուր Խաչատրյան

Այստեղ են ասել՝ հասա՛նք, իջեք։ Այս խոսքերով ԱԺ-ում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ անկախության, ինքնիշխանության և հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, որի օրոք թուրքերը բուն են դրել ՀՀ-ի տարածքում։ Նա նշեց, որ 150-200 կմ տարածքում ադրբեջանական ստորաբաժանումներն են հայտնվել, բայց իշխանությունները ոչինչ չեն անում նրանց «քշելու» համար։

«Թուրքերը պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը, որովհետև այն սահմանադրական հայեցակարգում, որը դեռ կորոնավիրուսի ժամանակվանից սկսել եք մշակել, ՀՀ Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել։ Թուրքերի պահանջով եք դա անում, այդպիսի բան անում են խամաճիկային պետություննները։ Եվ կապիտուլյանտ քաղաքական ուժն այսօր խոսում է ազատությունից և ինքնիշխանությունից»,- հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նա նաև նշեց, որ իշխող քաղաքական ուժն արհեստական հակադրում է ազգն ու պետականությունը։

«Հիմա էլ նոր բաղադրիչ առաջացավ՝ ազգ, պետություն և ժողովուրդ, բա հետո՞․ սևեր-սպիտակներ, հներ-նորեր։ Բացի այս, Արարատը հակադրվեց Արագածին, ժողովուրդը հակադրում եք պետության հետ։ Հիմա էլ մասնագետներն են ցանկանում պատմությունը փոխել, այդ մասնագետներից մի քանիսի անունը տվեք»,- ասաց նա՝ նկատելով, որ այս հարցում մասնագիտական հարց չկա, այլ քաղաքական խնդիր է։

  • Կիսվել: