երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մեր ոստիկանությունը շատ բիրտ ձևով է բերման ենթարկում, բայց դա ոստիկանության ընդամենը շատ փոքր հատվածն է. Սուրեն Պետրոսյան

Մեր ոստիկանությունը շատ բիրտ ձևով է բերման ենթարկում, բայց դա ոստիկանության ընդամենը շատ փոքր հատվածն է. Սուրեն Պետրոսյան

Մեր ոստիկանությունը շատ բիրտ ձևով է բերման ենթարկում, բայց դա ոստիկանության ընդամենը շատ փոքր հատվածն է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անհնազանդության ակցիաներին, ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Հավատացած եղեք, որ ոստիկանության գերակշիռ մասը մեզ ու այս շարժման հետ համերաշխ է ու ամենաշատը իրենք են ուզում, որ այս շարժումը հաջողի»,- ասաց նա

Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը բռնի ուժով բերման ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող բնակիչներին, Պետրոսյանն ասաց․

«Սա ցուցիչ է, որ իշխանությունը վախեցած ու սարսափած է, սա գուցե շատերին ուրախացնում է, բայց ինձ այդքան էլ չէ։ Դա նշանակում է, որ իշխանությունը ճիշտ չէ ընկալել այն օրակարգը, որը մենք ունենք, խոսքը հաշտության օրակարգի մասին է»։

Պետրոսյանի խոսքով այդ օրակարգը առաջին հերթին իշխանությունների համար է։

«Իրենք պետք է շահագրգռված լինեն, որ մենք հաջողենք, որովհետև այս շարժման հաջողման պարագայում է, որ իրենք լինելու են անվտանգ, որևէ մեկը իրենց նկատմամբ վրեժ չի լուծելու, հետևաբար իրենց սարսափած վարքը ինձ անհանգստացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Անդրադառնալով պայքարի մեթոդի արդյունավետությանը՝ քաղաքական գործիչն ասաց․

«Քաղաքը գլոբալ առումով պարալիզացված է՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակով են ճանապարհները փակել կամ ինչքան են բիրտ ուժ կիրառել։  Գուցե կան այլ՝ ավելի լավ մեթոդներ, որոնց մենք չենք տիրապետում, բայց այս պահին այս գործիքակազմն ենք նպատակահարմար գտել»

  • Կիսվել: