ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ, Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքերից ենք ոմանք խոսում. Մարուքյան

Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ, Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքերից ենք ոմանք խոսում. Մարուքյան

Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:

Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով:

  • Կիսվել: