Իշխանությունը գիտակցում է Նարեկի կալանավորման ողջ էությունն ու հետևանքները. Աբրահամյան
Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ հացադուլից առաջ լուրջ առողջական խնդիր ուներ, սակայն նրա վիրահատման խնդիրը տարբեր պատճառներով հետաձգվում է:
Նարեկի կալանավորման և նրա դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների քաղաքական հիմքի մասին արդեն իսկ ամեն ինչ հստակ է:
Իշխանությունը գիտակցում է իր ապօրինությունների ողջ էությունն ու հետևանքները, սակայն շարունակում է նույն գծի մեջ գործել, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Առողջություն և ազատություն Նարեկ Սամսոնյանին,
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:


