չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Իշխանությունները տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության  այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են անկախությանը, ազգային արժեհամակարգին. Բագրատ Սրբազան

Իշխանությունները տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են անկախությանը, ազգային արժեհամակարգին. Բագրատ Սրբազան

Յուրաքանչյուր օրենք պետք է անպայման զուգադրված լինի ճշմարտությամբ, եթե պարզապես օրենքներ են, ապա մեռած տառեր են։ Եվ Սուրբ Գիրքը հենց դրա մասին է խոսում, ասում է՝ արդարությունն ու իրավունքը, այսինքն՝ ճշմարտությունը, համբուրվեցին, հանդիպեցին։ Այս մասին այսօր՝ Սահմանադրության օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցավով եմ արձանագրում, որ ներկա իշխանությունները, ի սկզբանե գերադասելով սուտն ու կեղծիքը, թշնամուն ազգային արժեքների ոչնչացման գնով սիրաշահելու և այդպիսով սեփական իշխանությունը փոքր-ինչ ձգձգելու ստոր նկրտումները, թիրախավորելով ազգային հենասյուները, արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր այն հիմնադրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային արժեհամակարգին, Հայ Եկեղեցուն և ընտանիքին:

Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունն իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքն իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն են, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ՛՛:

  • Կիսվել: