հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իշխանությունները որևէ խնդիր չունեն «Հոկտեմբեր 27»-ի գործը բացահայտելու առումով, ոչ Նիկոլ Փաշինյանը, և ոչ էլ իր թիմը. Արամ Սարգսյան

Իշխանությունները որևէ խնդիր չունեն «Հոկտեմբեր 27»-ի գործը բացահայտելու առումով, ոչ Նիկոլ Փաշինյանը, և ոչ էլ իր թիմը. Արամ Սարգսյան

 Բազմիցս հայտարարել եմ, թե ում էր ձեռնտու Մեղրիի տարբերակը, որին դեմ էին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմերճյանը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման հնարավորությանը, ասաց Արամ Սարգսյանը։

«Ես միշտ ասել եմ, որ  «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման խնդրում ես հիմնական գործոն համարում եմ արտաքին քաղաքական հետքը, որովհետև գտնում եմ, որ կատարողները զուտ գործիք էին: Տարածաշրջանում Հայաստանի այդ կարգի անկախությունը և խնդիրների այդ կարգի լուծումը ձեռնտու չէր ոչ ոքի»,- նշել է Սարգսյանը։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է գործող իշխանությունների օրոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը, Սարգսյանը պատասխանեց․

«Անկախ իշխանությունների կամքից, դա այդքան էլ հնարավոր չէ։ Իշխանությունները որևէ խնդիր չունեն «Հոկտեմբեր 27»-ի գործը բացահայտելու առումով, ոչ Նիկոլ Փաշինյանը, և ոչ էլ իր թիմը խնդիր չունեն գործը բացահայտելու, ընդհակառակը։ Բայց այստեղ կամքի խնդիր է՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնություն, սահմանների կանգնած ռուսական զինվոր և այլն»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ գործի վերաբացման շրջանակներում  ինքը ևս  հարցաքաննվել է ԱԱԾ-ում։

  • Կիսվել: