երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Սեյրան Օհանյան

Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Սեյրան Օհանյան

Այսօրվա իշխանություններն իրենց գործողություններում անտարբեր են Արցախի ժողովրդի նկատմամբ, «SOS Artsakh» կարգախոսով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իշխանություններն ուղղակի վախենում են ասել, որ Արցախը Խորհրդային Միության փլուզման ժամանակ ինքնորոշվել է, Արցախի անկախությունը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Բարոյականությունից զուրկ են ՀՀ թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ում իշխանական մեծամասնության գործողությունները։ Որևիցե անգամ ԱԺ-ում չքննարկվեց Արցախի հարցը՝ հիմնովին։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է կատարել ուղղակի իր պարտականությունները. Հայաստան-Արցախ համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե ակցիայով դիմում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին և ԵՄ-ին, որպեսզի գործուն միջոցներ ձեռնարկեն Արցախի ժողովրդին այս վիճակից դուրս բերելու համար։

  • Կիսվել: