Իշխանությունների գնած զենքը պետք է ոչ թե ցուցադրել, այլ գործի մեջ դնել. պատգամավոր
Գործող իշխանությունների գնած զենքերը չպետք է ցուցադրվեն՝ քաղաքացիներին ուղարկելով «շրջագայության», այլ պետք է գործի դրվեն։ Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախկին նախարար եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս զենքերը պետք է փորձարկվեն լայնածավալ զորավարժությունների ժամանակ։
«Մենք պետք է ապահովենք մարտական համաձայնեցվածությունը եւ ինտեգրենք այդ զենքերը գործող համակարգին»,- նշել է Օհանյանը։
Նա վստահ է, որ պետության պատշաճ ուշադրության դեպքում Հայկական բանակը կլինի առաջին պետական հաստատությունը, որը կուղղի մեջքը եւ լիովին կվերականգնի մարտունակությունը։


