ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իշխանությունն ուզում է Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցության գոտուց․ «Հրապարակ»

Իշխանությունն ուզում է Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցության գոտուց․ «Հրապարակ»

«Կառավարությունն առաջիկա շաբաթներին ԱԺ կուղարկի համայնքների խոշորացման մի ընդարձակ փաթեթ։ Այդ նպատակով էլ ԿԸՀ-ն չեղարկեց սեպտեմբերի 26-ին նախապես նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ տեղափոխելով նոյեմբերի 14։ Նպատակն այն է, որ հնարավորինս շատ համայնքներ խոշորացվեն, քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։ Իսկ այդ կարգով «Քաղպայմանագրի» հաղթելու շանսերը մեծանում են, համայնքներում հեղինակություն վայելող համայնքապետերի հնարավորություները՝ փոքրանում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ 

Խոշորացման ծրագիր կա նաև Արարատի մարզում։ Մեր տեղեկություններով, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է պատրաստվում Վեդիում քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ Վեդին մոտ 2 տասնյակ համայնք է միավորելու։ Մյուս խոշորացված համայնքն Արարատն է՝ հարակից գյուղերով, որտեղ էլ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն է ուզում առաջադրվել։ Ի դեպ, լուրեր կան նաև, որ շատ ավելի մեծ խոշորացում կարող է լինել, և Թևոնյանը կառաջադրվի այստեղ։ Այդ դեպքում, մեզ հասած տեղեկություններով, «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը ևս խոստացել է առաջադրվել։ Նման խոշորացումն իրականում մի նպատակ ունի՝ Արարատի համայնքներն «Ավշարի» ազդեցությունից հանելը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: