ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իշխանության հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք կոշտ ընդդիմություն. Վանեցյան

Իշխանության հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք կոշտ ընդդիմություն. Վանեցյան

Մենք պետք է գնանք խորհրդարան և շարունակենք մեր պայքարը, ներկայացնենք մեր ժողովրդի շահերը և օգտագործենք այդ հարթակը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի առաջնորդ, ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ խորհրդարան գնալու է:

հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի խոսնակը հայտարարել էր, որ Դաշինքն ԱԺ-ում լինելու է ռադիկալ ընդդիմություն, ինչո՞ւմ է ռադիկալիզմը, Վանեցյանը նշեց, որ ավելի լավ է դա չանվանել ռադիկալիզմ:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, այն է՝ հեռացնել այս իշխանություններին, բայց եթե իշխանութունները ինչ-որ մի օր բերեն լավ օրինագիծ, որով կպաշտպանվի ՀՀ շահերը, առաջ կմղվի ազգային և պետական շահը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու՛՛:

Դիտարկմանը՝ այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վա՞տ, Վանեցյանը պատասխանեց՝ միանշանակ:

Խոսելով այն մասին, թե պատրա՞ստ են ԱԺ-ում համագործակցել իշխանության հետ՝ նա նշեց. ՛՛Իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք, լինելու ենք ընդդիմադիր ուժ՛՛:

Արձագանքելոքվ այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում, Եվրոպայի խորհրդում ընդդիմությունը իշխանությունը պետք է իրար հետ համագործակցեն և աշխատեն՝ Վանեցյանն ասաց. ՛՛Ես արդեն նշեցի՝ ինչը կվերաբերվի ՀՀ պետական շահի կամ ազգային շահի առաջմղմանը, այո, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն իշխանությունների, առհասարակ՝ քաղաքական բոլոր ուժերի հետ՛՛:

Անդրադառնալով ընդդիմադիր մյուս ուժին՝ ՛՛Հայաստան՛՛ դաշինքին՝ նա ասաց, որ լինելու են բնական դաշնակիցներ:

Ղազարյանի այն իտարկմանը, որ երեկ նույն հաղորդման ընթացքում հյուրը (Գագիկ Մելքոնյան-խմբ.) խոսել է մարտի դաշտից Վանեցյանի փախուստի մասին՝ նա ասաց, որ դա իր համար շատ ցավոտ թեմա է, և իրականության հետ որևէ աղերս չունի:

՛՛Հայրենիք՛՛ զորախմբի միակ մեղավորությունն է, որ չենք զոհվել: Մենք արել ենք ամեն ինչ և վերջին օրը, երբ հայտնի դարձավ հայտնի հայտարարության ստորագրումը, ես գնացել եմ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մոտ և ասել եմ՝ մենք ուրիշ առաջադրանք ունենք, ասել է՝ ոչ, վերադարձել ենք Հայաստան, Վարդենիսում հանձնել ենք բոլոր զենքերը, որ ստացել են ՊՆ-ից և վերադարձել ենք Երևան՛՛,-ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով վերոնշյալ միտքն արտահայտող Գագիկ Մելքոնյանին՝ Վանեցյանն  ասաց, որ նա Հայաստանի ԶՈւ-ի ամենամեծ թալանն իրականացնողի համբավ ունի. ՛՛Մարդ, ով ունի բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ՝ ըստ շրջանառվող լուրերի: Ապօրինի հարստացման մասին շատ են սկսել խոսել, թող ստուգեն:

Մենք եղել ենք ՊԲ հրամանատարի ուղիղ ենթակայության ներքո, մեզ ուղարկել են տարբեր ամենադժվար վայրերը, որտեղից ադրբեջանցիները մտնում էին, ինչ-որ մի բա լինում էր, մեզ ուղարկում էին, այսպես ասենք, որպես հատուկ ջոկատ:

Նոյեմբերի 5-ին Արայիկ Հարությոսւնյանի խնդրանքով գնացել ենք Ասկերանի շրջանի Շոշ գյուղ, ասում էր մարդ չկա, այդտեղ պետք է պահել, գնացել և մինչև վերջին վայրկյանը մնացել ենք Շոշ գյուղում, և մինչև այսօր այդ դիրքերը և Շոշ գյուղը գտնվում են հայկական վերահսկողության տակ: Իսկ որտեղ է եղել այդ Գագիկ Մելքոնյանը, ո՛ր դիրքերն է պահել պատերազմի ժամանակ: Իմ ունեցած տեղեկություններով՝ Քելբաջարում է եղել, հիմա որտեղ է Քելբաջարը: Մե՞նք ենք հանձնել, թե՞ ինքը՛՛:

Վանեցյանն ասաց նաև, որ դատարան հայ է ներկայացրել զրպարտության համար:

 

  • Կիսվել: