հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն. Քոչարյան

Իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն. Քոչարյան

Իշխանության գալու դեպքում` Փաշինյանի և նրա թիմակիցների հետ հաշիվների մաքրում, վենդետաներ չպետք է լինեն, փոխարենը պետք է արդարադատություն լինի։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Դրանք միանգամայն տարբեր բաներ են. այն, ինչ կատարվում էր ինձ հետ դա իրական վենդետա էր: Ի դեմս ինձ սպառնալիք էին տեսնում և փորձում էին տարբեր միջոցներով այդ սպառնալիքը չեզոքացնել: Այն ժամանակ ասացի` կզղջաք, որ կապվել եք հետս: Կարծում եմ` հիմա արդեն զղջում են»,-նշել է Քոչարյանը:

Խոսելով կայանալիք ընտրությունների մասին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ առհասարակ չի դիտարկում պարտվելու սցենարը և որ հունիսի 20-ից հետո այս իշխանությունը չպետք է լինի:

  • Կիսվել: