երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իշխանական վերնախավն ինչո՞ւ չի ծառայել բանակում, լավ էլ առույգ թռվռում են. Հայկ Մարության

Իշխանական վերնախավն ինչո՞ւ չի ծառայել բանակում, լավ էլ առույգ թռվռում են. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե ծառայել է ՀՀ բանակում.

«Բայց ինձ հետաքրքիր է, օրինակ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում ամբողջ իշխանության վերնախավը, ընդհանրապես ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտեն դա ինչ է, թե չգիտեն։ Ինչո՞ւ չեն ծառայել, առողջության հետ խնդի՞ր ունեն, բայց որ նայում ենք, լավ էլ առույգ թռվռում են» , - ասաց Մարությանը։

Անդրադառնալով ավագանու ընտրություններին, քաղաքապետի թեկնածուն ասաց, թե քվեարկությանը քաղաքացիների ցածր մասնակցության դեպքում վարչական ռեսուրսը շատ է օգտագործվելու։

«Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ երևանցիներին, անպայման գնացեք և կատարեք ձեր ընտրությունը։ Սա շատ կարևոր է մեր քաղաքի համար» , - ասաց Հայկ Մարությանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ Մարությանը չի նայել իր աչքերի ու չի հայտնել խնդիրների մասին, Մարությանն ասաց. «Ինձ համար շատ զարմանալի է եւ ինչ-որ տեղ նաեւ անընդունելի է, որ հեղափոխական թիմի անդամները մյուս օրվանից սկսում են ստանալ ահռելի մեծ պարգեւավճարներ այն դեպքում, երբ մենք 2018-ին հայտարարում էինք, որ առաջինը ժողովրդի վիճակը պետք է բարելավվի, մեկ էլ չգիտես՝ ոնց մյուս օրվանից բարելավվում է հեղափոխականների իրավիճակը, բայց ժողովրդի վիճակը նույնն է մնացել»:

Հարցին, թե քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ զանգեր է ինքը եղել, Մարությանն ասաց՝ բազմաթիվ. «Իմ կողմից արձանագրվել է, որ զանգերը իմ սկզբունքներից այն կողմ է, ես այդ ամեն կանխել եմ»:

  • Կիսվել: