կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերի առաջարկին

Իշխան Սաղաթելյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերի առաջարկին

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Երեկ կայացած Հայաստան դաշինքի ծրագրի և թիմի ներկայացումից հետո հողատուի այսօրվա ջղաձգումները և ցնցումները սպասելի էին:

Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը դա կանի ։
Դեպի ուժեղ Հայաստան»։

Հիշեցնենք՝ երեկ Լոռվա մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արդեն մի քանի օր է՝ տալիս է գնահատականներ և հրապարակում փաստեր, սակայն առայժմ բովանդակային հակադարձում այդ հրապարակումներին չի եղել: 

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան, և ես հույս ունեմ, որ ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ, և եթե մինչև բանավեճը նույնիսկ չպատասխանեն, այդ բանավեճի ժամանակ ստիպված են լինելու պատասխանել այդ հարցադրումներին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք՝ ուղիղ եթերում բանավեճի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, թե ինչու Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:

  • Կիսվել: