ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյանը Իշխան Սաղաթելյանին ուրախ ամառ մաղթեց

Նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյանը Իշխան Սաղաթելյանին ուրախ ամառ մաղթեց

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ իշխանափոխության համար պայքար սկսելու Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությանը։

 Ազգային ժողովում լրագրողներից մեկը Ալեն Սիմոնյանից հարցրեց, թե մտավախություն չունե՞ն, որ այս անգամ ՀՅԴ-ն կհաջողի և իշխանափոխություն կլինի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նոր շարժում սկսելու մասին, Սիմոնյանը պատասխանեց․

 

«2-3 տոկոսից ավելի ձայն պետք է հավաքեն, թող զբաղվեն դրանով: Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Նրա գործընկերները նրան առաջ են տանում հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար,  ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ  գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում է: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ իրենց քննարկումներում ներքին քաղաքական դաշտի մասին հարցը շատ փոքր մասն է կազմում, որովհետեւ իրենք իրենց հենակետ են տեսնում Հայաստանի ժողովրդին։

«Քանի դեռ ժողովուրդը հասկանում է, քանի դեռ մենք մարդկանց կարողանում ենք բացատրել մեր քայլերը, ընդդիմությունն ինչ ուզում է, թող անի: Մենք ենք իրենց այդ ազատությունը տվել: Ուրախ ամառ իրենց»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: