հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրերն իրենց անունով պետք է կոչել, ես այդպես էլ արեցի, Արցախն ուրանալը կոչեցի դավաճանություն. Գեղամ Մանուկյան

Իրերն իրենց անունով պետք է կոչել, ես այդպես էլ արեցի, Արցախն ուրանալը կոչեցի դավաճանություն. Գեղամ Մանուկյան

Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ում նիստը նախագահող Ռուբեն Ռուբենյանի ցուցումով ԱԺ անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից։
 
Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ասել էր՝ Արցախն ուրացողը դավաճան է:
 
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելու են Ադրբեջանի կազմում, թե՝ չէ»։
 
Նա ինքնաբերաբեր ուրացել է Արցախը, Արցախյան հարցը, որի դեպքում ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում ես և իմ տարեկիցները, ովքեր 30 տարի առաջ, ի տարբերություն խաչատրյանվիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել են Արցախի համար, պետք է իրերն իրենց անունով կոչեր, ես էլ կոչեցի՝ դավաճանություն։ Ռուբեն Ռուբինյանն այդպիսով նաև ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, ով արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում», - ասաց Գեղամ Մանուկյանը։

  • Կիսվել: