շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է. մասնագետը մանրամասներ է ներկայացնում

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է. մասնագետը մանրամասներ է ներկայացնում

Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերը շեշտակի աճել են։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը և նշել, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության վարակման 450 դեպք էր գրանցվել, իսկ 2021թ. նույն ժամանակահատվածում՝ 1177:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահավածում նկատվում է կորոնավիրոսով վարակվածների աճ: Եթե սեպտեմբերի 6-ի դրությամբ գրանցվել է վարակման 12 դեպք, ապա հոկտեմբերի 6-ին 25 վարակված ունեինք: Մարդիկ լուրջ չեն վերաբերում վարակին, արդեն մոռացել են դրա մասին, սակայն անհրաժեշտ է լինել զգոն, սոցիալական հեռավորություն պահպանել, կրել դիմակ և հետևել հիգիենայի կանոններին: Հանրապետության շրջկենտրոններում և շրջաններում իրավիճակը վերահսկելի է. ունենք մասնաճյուղեր, որտեղ հիվանդության ախտանիշների դեպքում իրականացվում է համաճարակաբանության զննություն: Նմուշները ուղարկվում են ՊՇՌ լաբորատորիա», - նշեց Օ. Գրիգորյանը:

Հանրապետական հիվանդանոցի թերապևտ Կարինե Բաղյանի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի աճը պայմանավորված է ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Տան պայմաններում բուժում ստացող հիվանդների ընտանիքի անդմաները նունպես պետք է ինքնամեկուսանան, քանի որ անընդհատ շփման մեջ են գտնվում հիվանդի հետ, սակայն նրանք շարունակում են գնալ աշխատանիքի, դպրոց կամ մանկապարտեզ՝ այդ կերպ տարածելով վարակը: Բոլոր վարակակիրներին մեր վերահսկողության տակ ենք պահում: Օբյեկտիվ հետազոտման տվյալներից ելնելով՝ որոշվում է, թե հետագայում հիվանդը ստացիոնա՞ր ,թե՞ ամբուլատոր պայմաններում կստանա բուժում», - ասաց Կ. Բաղյանը:

  • Կիսվել: