հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել, մենք սա կարձանագրենք ու կշարունակենք պայքարը. Նազարյան

Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել, մենք սա կարձանագրենք ու կշարունակենք պայքարը. Նազարյան

Առհասարակ պետք է հասկանալ, թե որն է այս իշխանությունների ծրագիրը, այդ թվում ՝ մարզերում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի:

՛՛Օրինակ՝ Արարատյան դաշտի գյուղացին պետք է հասկանա, որ այս մարդկանց ծրագրերում մտնում է , որ իրենք պետք է խաղող, լոլիկ, ծիրան, դեղձ չաճեցնեն, որովհետև դա ներկրելու են Հայաստան թուրքերն ու վաճառեն իրենց ցանկալի գնով։ Իսկ Արարատյան դաշտը պետք է կիսաանապատ ու անապատ դառնա, որովհետ թուրքներն ու ադրբեջանցիներն ասում են՝ չպետք է ունենաք Արարատյան դաշտի նման դաշտ կամ Ջերմուկի նման առաղջարան, այն պետք է լինի հանքավայր։ Իշխանությունները դա են ուզում մեզ ասել՛՛,-նշեց պատգամավորը։

Նրա համոզմամբ՝ բոլոր խնդիրների լուծման բանալին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Խոսելով իշխանությունների մասին՝ Նազարյանն ասաց. ՛՛Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել։ Մենք սա կարձանագրենք, որից հետո կշարունակենք պայքարը՛՛: Իսկ, թե ինչպես են շարունակելու պայքարը, արդյո՞ք փոփոխություններ մարտավարական հնարքներում կլինեն, թե ոչ Նազարյանն ասաց, որ չգիտի։

 

  • Կիսվել: