շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իրենք էլ հասկանում են, որ պրոբլեմատիկ փաթեթ են բերել Ազգային ժողով. Էդմոն Մարուքյան

Իրենք էլ հասկանում են, որ պրոբլեմատիկ փաթեթ են բերել Ազգային ժողով. Էդմոն Մարուքյան

Իրենք էլ են հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթ են բերել Ազգային ժողով ու այժմ էլ փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, թե ինչ խնդիր, չգիտեմ, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգայի ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստը հետաձգվում է՝ օրակարգի նախագծերում որոշ տեխնիկական շտկումներ կատարելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միջնորդությամբ մեկ ժամից կհրավիրվի ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ ներկայացած նոր նախագծերը հաստատելու և ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այդուհանդերձ, ըստ Մարուքյանի, եթե ներկայացված նախագծերում բովանդակային փոփոխություններ չկատարվեն, ապա դրանք խնդրահարույց են: «Հեղինակին այնքան հարց ունեմ, որ անհնար է նախատեսված երեք ժամում դրանց պատասխաններ գտնելը», -նկատեց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում ընդգրկվել էին Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած փոփոխությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում: Բացի այդ, նույն խմբակցության 37 պատգամավորներ ներկայացրել էին փոփոխություններ ՀՀ Սահմանադրության մեջ, որով առաջարկում են ՍԴ նախագահի և ՍԴ վեց դատավորներին պաշտոնանկ անել:

  • Կիսվել: