ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրենց տներից հեռանալը ԼՂ-ի հայերի սեփական որոշումն էր, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը․ Ալիև

Իրենց տներից հեռանալը ԼՂ-ի հայերի սեփական որոշումն էր, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը․ Ալիև

Իրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը նրանց հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ իրենք բացահայտ հայտարարում էին այդ մասին։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Նրանց սեփականությունն ինչպես հարկն է պաշտպանված է։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։  Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնեն, քանի որ ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կամ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կամ աշխատանքի իրավունք, կամ կեցության իրավունք»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։

 

  • Կիսվել: