հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանին, քանզի իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ․ Միրզոյան

Մեր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանին, քանզի իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ․ Միրզոյան

Մեր գործընկերները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանին, քանզի իրավիճակը չափազանց լարված է։ Այս մասին "Արմենպրեսին" տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

"Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ",- նշել է նախարարը։

Ըստ նրա՝ այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։

"Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար", - իր խոսքում նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

  • Կիսվել: