ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրավիճակը փխրուն է, նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը. ԱԳ նախարարը՝ Լաչինի միջանցքի փակման դեպքի վերաբերյալ

Իրավիճակը փխրուն է, նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը. ԱԳ նախարարը՝ Լաչինի միջանցքի փակման դեպքի վերաբերյալ

Լաչինի միջանցքի՝ մի քանի ժամով փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագ հարթվել է։ Եվ, ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ, պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերված, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերից և հանրահռչակված են։ Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը։ Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով ԼՂ տարածքում ՀՀ ԶՈՒ ներկայության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Միզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի. 

«Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այդ ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին գոյաբանական վտանգը կա։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունի»։

  • Կիսվել: