շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն. Փաշինյանի շուրջ հայտնվել են տարբեր հոսանքների հարող մարդիկ, որոնց իրական «ղեկավարներն» այլ անձինք են

«Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն. Փաշինյանի շուրջ հայտնվել են տարբեր հոսանքների հարող մարդիկ, որոնց իրական «ղեկավարներն» այլ անձինք են

«Նո­րու­թյուն չէ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը թիմ, որ­պես այդ­պի­սին, չու­նի։ Նրա շուր­ջը կա մի քա­նի մար­դ, ո­րոնց նա վս­տա­հում է և ո­րոնց հետ է խո­սում իր քա­ղա­քա­կան քայ­լե­րից, իսկ մնա­ցա­ծը իշ­խա­նու­թյան կե­րակ­րա­տաշ­տի մոտ հայ­տն­ված­ներն են, ո­րոնք այ­սօր փա­ռա­բա­նում են Փա­շի­նյա­նին, վա­ղը նույն հա­ջո­ղու­թյամբ եր­կինք կհա­նեն վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող մեկ այլ ղե­կա­վա­րի։ Ե­թե նախ­կի­նում Փա­շի­նյա­նը կա­րո­ղա­նում էր վե­րահս­կո­ղու­թյան լծակ­ներն օգ­տա­գոր­ծել և մի «տա­նի­քի» տակ պա­հել իր խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյա­նը, այ­սօր ար­դեն հաս­կա­ցել է, որ դա ա­նի­մաստ զբաղ­մունք է, քա­նի որ տար­բեր հո­սանք­նե­րի հա­րող ան­ձինք են հայ­տն­վել իր շուր­ջը, ո­րոնց ի­րա­կան «ղե­կա­վար­նե­րը» բո­լո­րո­վին այլ մար­դիկ են, և սե­փա­կան խաղն են ա­ռաջ տա­նում։ Կար ժա­մա­նակ, որ շա­բա­թը մի քա­նի ան­գամ տե­ղի էին ու­նե­նում խմ­բակ­ցու­թյան նիս­տեր, այ­սօր դրանց թի­վը կտ­րուկ նվա­զել է, ա­սե­լիք չկա, ա­սո­ղին լսող էլ չկա։

Սրան զու­գա­հեռ 88-հո­գա­նոց խմ­բակ­ցու­թյու­նում այ­սօր ու­շագ­րավ «ան­ջա­տո­ղա­կան» շար­ժում­ներ են սկս­վել։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, շատ հե­տաքր­քիր ըն­թացք ու­նեն այս խմո­րում­նե­րը։ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ձևա­վոր­ման ա­ռա­ջին իսկ օ­րից այդ ու­ժի հետ չհա­մադր­վող պատ­գա­մա­վոր­ներն այ­սօր շատ ա­վե­լի են հե­ռա­ցել ու սկ­սել են սե­փա­կան հա­մա­խոհ­նե­րի թի­վը մե­ծաց­նել։ Տար­բեր քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րից հե­տո նրանց հա­ջող­վում է խմ­բակ­ցու­թյու­նից «պո­կել» հեր­թա­կան պատ­գա­մա­վո­րին։ Այս խում­բը Փա­շի­նյա­նի հա­մար իս­կա­կան ա­կան է՝ ներ­սից։ «Ան­ջա­տո­ղա­կան­նե­րի» մի մասն էլ, թեև հս­տակ ձևա­վոր­ված «վտառ» չու­նի, բայց սկ­սել է Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից դժ­գո­հել, ի դեպ, նրանց ու նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պի մա­սին էլ հա­ճախ են խո­սում։

Ժա­մա­նա­կին սե­փա­կան թի­մում «թևեր կտ­րել» խոս­տա­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հի­մա ճիշտ է, սպառ­նում է բո­լո­րի կեղ­տոտ թա­թիկ­նե­րը կտ­րել, բայց հա­զիվ թե կա­րո­ղա­նա, քա­նի որ դե ­յու­րե չու­նի քա­ղա­քա­կան հե­նա­րան խոր­հր­դա­րա­նում, ինչն էլ այ­սօր­վա կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում շատ բան է ո­րո­շում։ Բնա­կա­նա­բար, «պայ­թյու­նավ­տանգ» խմ­բակ­ցու­թյան առ­կա­յու­թյու­նը Փա­շի­նյա­նը շատ լավ է գի­տակ­ցում, բայց ո­չինչ ա­նել չի կա­րող, ի­մա՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գնա­լը նշա­նա­կում է դե ֆակ­տո մե­ծա­մաս­նու­թյուն կորց­նել (ակն­հայտ է, որ նախ­կին վար­կա­նի­շի կեսն էլ չի մնա­ցել)։ Մնում է ա­կա­նա­զերծ­ման լուրջ աշ­խա­տանք­ներ տա­նել, բայց դա էլ խիստ վտան­գա­վոր է, քա­նի որ գի­տի` փորձ­ված «սակ­րա­վորն» էլ ա­կա­նի հետ մի օր կա­րող է «պայ­թել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: