երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳՆ տեղակալը՝ ՀՀ դեսպանին

Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳՆ տեղակալը՝ ՀՀ դեսպանին

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
 
Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:
 
Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների խորացումն Իրանի հետ:
 
ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ առանձնակի կարևորություն ունի ՀՀ հետ կապերի զարգացումը, որի ուղղությամբ առկա են բոլոր նախադրյալները:
 
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ:

  • Կիսվել: