ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանը շարունակում է առանձնապես զգայուն մնալ ցանկացած նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ երկրի շահերը. Արաղչի

Իրանը շարունակում է առանձնապես զգայուն մնալ ցանկացած նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ երկրի շահերը. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ինստագրամյան էջում գրառում է արել՝ նշելով, որ  թեև Իրանն աջակցում է հարևան երկրների միջև խաղաղությանը և կայունությանը, միևնույն ժամանակ նաև հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունության և իր ազգային շահերի պահպանմանը: Այս մասին տեղեկացնում է Mehr -ը։

«Չորեքշաբթի ես ընդունեցի Հայաստանի փոխարտգործնախարարին և Ռուսաստանի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին: Մենք քննարկեցինք միջազգային հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կովկասի տարածաշրջանի քաղաքական զարգացումներին»,-նշել է Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանը շարունակում է առանձնապես զգայուն մնալ ցանկացած ծրագրի կամ նախագծի նկատմամբ, որը կարող է սահմանափակել իր տրանսպորտային հասանելիությունը կամ երկրի շահերը։

  • Կիսվել: