երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով. Զոհուրի

Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով. Զոհուրի

Իրանի դիրքորոշումը հաստատուն է, կարմիր գծերը նույնն են: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին է «Լուրերի» հետ զրույցում շեշտել: Ընդգծել՝ Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Մեր դիրքորոշումն ապաշրջափակման հարցում բազմիցս հնչել է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և տարբեր մակարդակներով հայտարարել է, որ կողմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգմամբ։ Վերջին շաբաթներին Հայաստանի իշխանությունները ևս բազմիցս ընդգծել են սա։ Մենք ականատես եղանք, որ բացի Իրանից և Հայաստանից, այլ կողմեր նույնպես դեմ են արտահայտվել արտատարածքային միջանցքին։ Կարծում եմ, որ ապաշրջափակման հարցի շուրջ բանակցությունների ընթացքն նույնպես այնպիսին է եղել, որ այժմ բանակցություններում ներգրավված պաշտոնյաները հստակ խոսում են Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Հավատացած ենք, որ միայն այս շրջանակներում ապաշրջափակումը օգուտ կբերի տարածաշրջանին։ Իրանի դիրքորոշումը հաստատուն է, պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ընդունել միջազգայնորեն ճանաչված սահմանները:

 

  • Կիսվել: