կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանը հետաքրքրված է Կովկասի անվտանգությամբ ու ՀՀ-ի ու Ադրբեջանի բարեկամությամբ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրանը հետաքրքրված է Կովկասի անվտանգությամբ ու ՀՀ-ի ու Ադրբեջանի բարեկամությամբ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպանը շեշտել է.«Իրանը հետաքրքրված է Կովկասի անվտանգությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամությամբ», գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, Ադրբեջանում Իրանի դեսպան  Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Որպես Կովկասի հարևան համարվող մեծ և հզոր երկիր Իրանի համար կարևոր է Կովկասի խաղաղությունը, կայունությունը, մշտական հանդարտության հաստատումը, արյունահեղությունների կանխարգելումը, տարածաշրջանի փոքրամասնությունների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավունքների հարգումը»:

Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է.«Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը և երկու հարևան երկրների Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամությունը նույնպես բխում է Իրանի շահերից»:

Սեյեդ Աբբաս Մուսավիի ասելով.«Իրանը ցանկանում է լավ և ջերմ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ քանի որ  անվտանգ և ուժեղ տարածաշրջան ուենալը բխում է բոլորի շահերից»:

Սեյեդ Աբբաս Մուսավին նույնպես ասել է.«Տարածաշրջանի երկրները տարբեր ձևերով, այդ թվում՝ տարածաշրջանային վեցակողմ նախաձեռնությամբ, այսինքն Կովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և հարևան երեք խոշոր երկրները (Իրան, Ռուսաստան և Թուրքիա) մտածում են ստեղծել կապի միջանցքներ՝ տարանցիկ և երկաթուղային հաղորդակցությունները ավելացնելու համար»:

  • Կիսվել: